Apaga.info
Home | Русский | Հայերեն | English
Order Tour    
E-mail:      info@apaga.info      
Նորություններ ԱՊԱԳԱ Ծրագիր Հանգիստ Հայաստանում Երկրներ Գործնական զբոսաշրջություն Մեր ծրագրերը Մեր մասին Պատկերասրահ Ֆորում Կայքի քարտեզ

Ակտիվ հանգիստ <<ԱՊԱԳԱ>>-յում

Հայաստանը միայն պատմության գրքերում նկարագրվածը չէ, և նրա տեսարժան վայրերը հուշահամալիրներով չեն սահմանափակվում: Հայաստանն ունի ՙբնավորություն՚, որը բացահայտել է պետք, ունի ՙգույներ՚, որոնք տրամադրություն են ստեղծում: Պարզապես այդ ամենը փնտրել և տեսնել է պետք:

Շարունակելով Դիլիջանի և Իջևանի խաչմերուկում ընդհատված ուղևորությունը` հայտնվեցինք Իջևանի բարձրադիր լեռներում: Ենոքավան գյուղից վեր ձգվող ճանապարհը մեզ հասցրեց ՙԱպագա՚` վայր` նախատեսված հատկապես ակտիվ հանգստի սիրահարների համար, նրանց համար, ովքեր գերադասում են բնությունը շքեղ հյուրանոցներից, ովքեր կարոտում են խարույկի ծխի հոտին և մոխրում խորոված կարտոֆիլի համին, ովքեր ուզում են մի կողմ թողնել ձևականությունը և լիցքաթափվել հոգու կանչին համահունչ:

Գուցե մառախլապատ եղանակի միջամտությամբ էր, որ դեպի նշանակետը տանող ճանապարհը ներքևում թողեց ոչ միայն գյուղը, այլև ամպերը: Թվում էր` մեզանից այն կողմ ավելի բարձր լեռ չկա, և մեքենաներն արգելակեցինք տեղանքը շրջապատող լեռների ու անտառների հատման կետում: Այստեղ, ամպերից էլ վեր, չէինք էլ փորձում հայտնաբերել գեղեցիկ կառուցված քոթեջներ, առանձին հացատուն, սաունա, ժամանցի սրահ` ամենատարբեր խաղերով, ինչպես նաև ձիարշավարան և ձիանոց: Իսկ մենակարևորը, այդ ամենի մեջ չկար արհեստական ճոխություն:

Հայաստանյան այս գողտրիկ անկյունը գտնելը հեշտ է. եկեք Իջևան, հարցրեք` ինչպես է պետք հասնել Ենոքավան գյուղ, իսկ այնուհետև ցանկացած գյուղացի ձեզ ցույց կտա բարձաբերձ լեռների գագաթին ծվարած այս գողտրիկ անկյունը: Արկածախնդիր այցելուներին այստեղ առաջարկվում է բնության գրկում կազմակերպվող ակտիվ և փոքր-ինչ վայրի հանգըստի մի ամբողջ ցանկ` ձիավարություն, զբոսանքներ անտառում, Աղստև (Խաչաղբյուր) գետի ափի երկայնքով` ինչպես ոտքով, այնպես էլ ձիով, ձմեռային էքսկուրսներ սահնակներով և դահուկներով, այցելություն ՙԼաստիվեր՚ բնական քարանձավ: Եվ սա ընդամենը մի մասն է այն ամենի, ինչ կարող եք գտնել այստեղ, ամպերից վեր գտնվող մարդակերտ այս հրաշավայրում: Ա սենք, որ էքսկուրսների բոլոր ճանապարհները նախապես ծրագրված են փորձառու ուղեկցորդների կողմից, որոնք ձեզ կուղեկցեն լեռների ու անտառների միջով անցնող հետաքրքիր, էքստրեմալ, բայց և առավելագույնս անվտանգ երթուղիներով:

Առանձին խոսակցության թեմա է ձիարշավարանը. այս ամենի հեղինակ Արտակ Չիբուխչյանը մտադիր է հիմնել ձիասպորտի կենտրոն, որտեղ, շնորհիվ հմուտ վարժեցնողների, այս ազնվա կան կենդանիները սովորում են գեղեցիկ վարգել, ծառս լինել և հիրավի գերել իրենցով հիացողներին:

Մենք, թերևս, չէինք հասցնի մեկ օրում օգտվել ամենից և անցնել բոլոր երթուղիներով, փոխարե նը լիցքաթափվեցինք` մի քանի պտույտ ձիավարելով: Իսկ երեկոյան մատուցված ընթրիքից հետո, հավաքվելով տնակների կենտրոնում այրվող խարույկի շուրջ, գինարբուք կազմակերպե ցինք, որն էլ համեմվեց մեր անկեղծ ու ծիծաղաշատ զրույցներով:

Այստեղ գիտեն ինչպես կազմակերպել ձեր հանգիստը, մասնակիցը դարձնել նորին և մեկոսացնել առօրյա կյանքից: Խորհուրդ ենք տալիս Հայաստանյան շրջայցի ձեր պարտադիր կանգառներից մեկն անպայման դարձնել հենց այս վայրը. թույլ տվեք ձեզ նման շքե ղություն:
Походы
Уникальных посетителей: 49354
Страницу загружали: 15680175
© 2004 Apaga.info. Все права сохранены
АПАГА - Тур! Туры в Армению! Туры по европе. Фотогалерея свыше 4000 фотографий по странам!